Չշտապենք՝ պատերազմը չի ավարտվել․ ադրբեջանական ուժերը չեն հրաժարվում սադրանքներից — ARUSHANYAN TV
  • Сб. Дек 5th, 2020

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Չշտապենք՝ պատերազմը չի ավարտվել․ ադրբեջանական ուժերը չեն հրաժարվում սադրանքներից

Окт 26, 2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն իրար հակասող են։ Նա նախ ասում է, որ ադրբեջանական բանակը չտրվի սադրանքների, ապա՝ որ ղարաբաղյան հարցով գնալու են մինչև վերջ։ Հայկական կողմը որևէ ձևով չպետք է հանդարտվի, թուլացնի զգոնությունը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Բոլորս ուզում ենք այդ հրադադարը, բայց մի բան է ցանկությունը, մեկ այլ՝ հողի վրա իրողություները։ Իրողությունն այն է, որ ադրբեջանական ուժերը չեն դադարում սադրանքներ իրականացնելուց։ Ամեն իրավիճակ կօգտագործեն ի շահ իրենց։ Հայկական կողմը պետք է զգոն լինի, Ալիևի խոսքով չխաբնվի»,- ասել է նա։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կոսովոյի անկախության ճանաչման օրինակի կիրառման մասին հիշատակմանը՝ Մարուքյանն ընդգծել է, որ Արցախի անկախության ճանաչումն այս օրինակով կարելի կլիներ, եթե ՀՀ-ն գոնե ճանաչած լիներ Կոսովոյի անկախությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 117 - Today Page Visits: 1