Ի՞նչ չի կարելի անել Գերմանիայում — ARUSHANYAN TV
  • Пн. Янв 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ի՞նչ չի կարելի անել Գերմանիայում

Գերմանական խստությունը հորինվածք չէ: Հարյուրամյակների ընթացքում գերմանացիների մոտ ձևակերպվել է մի ամբողջ համակարգ. վարքի արժեքավորում, օրինապահություն,… խորհուրդ չենք տա խաղտել մեր առանձնացրած կետերը:

  • Ճանապարհային շարժման խաղտումներն անթույլատրելի են. դա նրանց սուրբ պարտականությունն է՝ և՛ վարորդի, և՛ հետիոտնի կողմից: Նույնիսկ եթե փողոցում մեքենա ու մարդ չկա՝ վարորդը պարտավոր է կանգնել կարմիր լույսին:
  • Փողոցները աղտոտելը. մի քանի տեսակի աղբամաններ են տեղադրված տարբեր տեսակի աղբի համար: Օրինապահ մարմինների համար գլխացավ է՝ ոչ միայն տուրիստներն են սխալ թափում աղբը, այլև տեղացիները: Նույնիսկ աղբամանի կողքը նետված թղթի համար տուգանք է հասնում: Ոստիկանները հատկապես ծխողներին են հետևում. հատակին նետված ծխախոտի համար տուգանք է հասնում (մինչև 100 եվրո՝ նայած քաղաքում):
  • Փողոցում ալկոհոլի օգտագործումը. բառերն ու փաբերն այստեղ ամեն քայլափոխի են: Յուրաքանչյուր թնդության ալկոհոլի շշով դուրս գալ չի կարելի: Ոստիկանները կարող են մոտենալ իրեն տարօրինակ պահող տուրիստին ու անցկացնել խմածության թեստ: Չի կարելի հրաժարվել, եթե արդյունքը նորմային համապատասխան է, ապա տուրիստին բաց են թողնում ներողություններով:
  • Խոսքին չհետևելը. փողոցում չի կարելի ցենզուռայից դուրս արտահայտություններ անել, նույնիսկ ծանոթների շրջանակներում: Նաև զգույշ է պետք անել «ես ձեզ հրավիրում եմ մի բաժակ սուրճի» արտահայտությունը, քանի որ այն ասոցացվում է սիրով զբաղվելու հետ:
  • Չի կարելի դիպչել անծանոթներին. երբեմն, աբսուրդի հասնելով, սովորական հպման պատճաառով դատական գործընթացներ են եղել: Բացառություն են կազմում քաղաքայի տրանսպորտում մարդկանց հպվելը՝ հատուկ ժամերին շատ մարդ լինելու պատճառով: Ինչպես նաև խորհուրդ չի տրվում երկու կռվողների բաժանել՝ ձեզ կհամարեն համահանցակից:
  • Գիշերային ժամերին աղմկելը. ժամը 23:00-ից հետո արգելվում է աղմկելը:
  • Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը. փողոցում կենդանիներին դժվար հանդիպեք, հանդիպելիս անգամ խորհուրդ չի տրվում նրանց վախեցնելը՝ կարժանանաք գերմանացիների նախատինքի:
  • Նացիզմի կողմնակից լինելը. Հիտլերի, սվաստիկայի պատկերներ,… խստորեն արգելված են: Արգելվում է նույնիսկ նացիստական արտահայտությունները՝ մի քանի օր, նույնիսկ մի քանի ամիս կարող եք անցկացնել բանտում: Ինչպես նաև ցանկալի չէ վառ հագնվելը, հանդիպումներից ուշանալը, առանձ հատուկ թույլատվության չի կարելի ձկնորսությամբ զբաղվել:
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 97 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *