Աշխարհի ամենաերջանիկ երկիրը. Ի՞նչ կարելի է անել Կոլումբիայում — ARUSHANYAN TV
  • Чт. Янв 21st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Աշխարհի ամենաերջանիկ երկիրը. Ի՞նչ կարելի է անել Կոլումբիայում

Չնայած նրան, որ Կոլումբիան համարվում է թմրանյութերի արտադրման ու տարածման կենտրոնը, այնուամենայնիվ այստեղ քաղաքացիների բավարար, երջանիկ  կյանքի սանդղակը պարզապես ապշեցնում է: Ըստ WIN/ Gallup International Association-ի տվյալների երջանկության մակարդակն այս երկրում երկու անգամ գերազանցում է միջին սանդղակը երջանկության ամբողջ աշխարհում:
Երջանիկների շարքին կարելի է դասել նաեւ Բրազիլիային ու Պերուին:
ԵՎ այսպես՝ ի՞նչ եք պարտավոր անել՝ գտնվելով այս երկրում.

Ծանոթանալ Բոգոտային. Կոլումբիայի մայրաքաղաքում պարզապես պարտավոր եք տեղի թանգարաններն այցելել:Օրինակ Ոսկու թանգարանը, կամ Բոտերոյինը: Վերջինում Ֆերնանդո Բոտերոյի անսովոր, հետաքրքիր նկարներն ու արձաններն են, որոնք ձեզ կստիպ են ժպտալ: Կիրակի օրերին բոլոր թանգարանների մուտքն անվճար է:

 

 

Բոգոտայի կենտրոնում նկարվել լամաների հետ:

Քաղաքից դուրս այցելել գետնի տակ գտնվող Սիբակիրիի տաճարը(աղի հանքով հարուստ), փնտրել Էլդորադոն, ֆուտբոլ նայել տեղացիների հետ, Կարիբյան ծովի շրջակայքում շրջակայել, Կալի քաղաքում սալսա պարել,…

Քաղաքում գրաֆիտի շրջակայություններ անել. Բոգոտայում ահռելի մեծ քանակությամբ գրաֆիտիներ կան՝ ոչ միայն այն արգելված չէ՝ այլեւ արվեստի կարեւոր ճյուղերից մեկն է այս երկրում: Էթնիկ տարրերն ու առասպելաբանությունը, վառ գույներն ու գեղեցիկ ստեղծագործությունները զբաղեցնում են իրենց օրինական տեղը քաղաքում:

Բարձրանալ Մոնտսերրատ լեռն ու կոկայի տերեւներով թեյ վայելել:

Ճիշտ է ֆիլմերում Կոլումբիան ներկայացվում է իբրեւ հանցագործ երկիր, բայց այնտեղ մոռանում են «զմրուխտյա երկրի»  մնացած գեղատեսիլ վայրերը (Էլդորադո, Կարիբյան ծովը, վարդագույն դելֆինները,…): Իհարկե զգուշությունը պետք է պահպանել՝ ուշ ժամերին աշխատել դուրս չգալ, հիմնականում տուրիստական անձնակազմի հետ ճանապարհորդել սեփական անվտանգության համար:

Նյութի աղբյուրը

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 89 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *