Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումները — ARUSHANYAN TV
  • Сб. Ноя 28th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Մնացականյանն արդյունավետ է համարում Վաշինգտոնում ունեցած հանդիպումները

Окт 24, 2020

01:36, 24 Հոկտեմբեր, 2020


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը արդյունավետ է համարում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ունեցած հանդիպումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց Atlantic Council-ում քննարկման ընթացքում:

«Մենք այստեղ ենք աշխատելու ԱՄՆ մեր գործընկերների հետ: Մենք ունեցել ենք շատ արդյունավետ հանդիպումներ առավոտյան: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքները՝ հասնելու շատ կոնկրետ ու կարևոր նպատակների՝ կրակի դադարեցման ռեժիմի հաստատման, վերադարձի խաղաղ լուծմանը»,- ասաց Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, համանախագահող երկրների նախագահների ու արտաքին գործերի նախարարների մակարդակով շատ մեծ աշխատանք է տարվել:


«Երկրների նախագահների մակարդակով հնչել են կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարություններ, որոնք վերահաստատվել են նաև ԱԳ նախարարների կողմից: Հոկտեմբերի 10-ին մենք շատ երկար խորհրդակցություններ ունեցանք ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ, հումանիտար զինադադարի հաստատման պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որը չհարգվեց Ադրբեջանի կողմից, այնուհետև նույնպիսի պայմանավորվածություն եղավ հոկտեմբերի 17-ին, որը դարձյալ չպահպանեց Ադրբեջանը»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարը նշեց, որ այժմ հայկական կողմը պայքարում է երեք հակառակորդի դեմ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների, որոնք սեպտեմբերի 27-ից պատերազմ են սկսել Արցախի դեմ:

Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նորայր Շողիկյան

Աղբյուրը`armenpress.am


Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 318 - Today Page Visits: 1