«Հրեշնե՛ր, վեր ընկած սեմուշկա եք չրթում ու որոշում, թե ինչ պիտի անեին մեր գերի ընկած հրաշք տղաները». Նաիրա Զոհրաբյան — ARUSHANYAN TV
  • Ср. Ноя 25th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

«Հրեշնե՛ր, վեր ընկած սեմուշկա եք չրթում ու որոշում, թե ինչ պիտի անեին մեր գերի ընկած հրաշք տղաները». Նաիրա Զոհրաբյան

Окт 23, 2020

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես հրաժարվում եմ հասկանալ ձեզ, հրեշնե՛ր:
Լավ, էս փոքր ու Աստծո տված երկրում որտեղի՞ց էսքան անհույս տականք հավաքվեց:
Հրեշնե՛ր, ա՛յ հրեշներ, էդ որ գերի ընկած մեր զինվորների վիդեոները տարածում եք ու ամեն մեկդ ձեր տան թախտին վեր ընկած, ձեր սեմուշկան չրթելով, որոշում եք, թե ոնց իրենց պիտի պահեին գերի ընկած մեր տղաները, դուք գոնե հասկանո՞ւմ եք, որ վերջացած ստահակ եք:
Գոնե հասկանո՞ւմ եք, ա՛յ տականքներ, որ էդ դաժան կադրերը գերեվարված մեր զինվորների մայրերն ու քույրերն էլ են նայում։
Լա՛վ, ձեր նման տականքը հեչ ունակ չի՞ հասկանալու ազերիների գերության մեջ հայտնված զինվորի մոր ցավը:
Դո՛ւք, որ ձեր ծամոնը ճպճպացնելով, որպես «դիվանային խոշոր ստրատեգներ», եզրակացնում եք, որ ճիշտ կանեին իրենք իրենց խփեին, գոնե հասկանո՞ւմ եք, ա՛յ հրեշներ, որ 18-19 տարեկան գրեթե երեխաներ են, երեխաներ, տականքնե՛ր, ձեր ու մեր երեխաների տարիքի:
Ու մենք գիտենք, թե ինչի է ընդունակ ադրբեջանական նախիրը:
Լավ, էս ի՞նչ կատարվեց էս լավ ժողովրդի մի հատվածի հետ, անկեղծ ուզում եմ հասկանալ ու չի ստացվում:
Ես հրաժարվում եմ հասկանալ ձեզ, հրեշնե՛ր, «չմարդիկ»:
Ու էնքան եմ հասկանում իմ ընկեր Հռիփսիմե Առաքելյանին, ով ասում է` բայց ոնց կսատկացնեի ձեզ:
Զինվորներ ջան, հրաշք տղաներ ջան, որ գերի եք ընկել հայրենիքը պաշտպանելուց, դիմացե՛ք, շատ դժվար է, բայց մի քիչ էլ դիմացեք, դիմացե՛ք սիրելիներս։
Գերեվարված զիվորների մայրեր, ես ներողություն եմ խնդրում բոլոր էդ «չմարդների» փոխարեն: Բայց Հռիփսիմեի առաջարկը՝ էդ տեսակին սատկացնելու, մնում է ուժի մեջ:
Հաղթելու ենք. մենք պարզապես այլ տարբերակ չունենք»:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 76 - Today Page Visits: 1