«ՀՀ-ի շանսերը մեծանում են. ոչ ոք չի ցանկանում Թուրքիային տեսնել տարածաշրջանում». Ալեքսանդր Լապշին — ARUSHANYAN TV
  • Вт. Ноя 24th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

«ՀՀ-ի շանսերը մեծանում են. ոչ ոք չի ցանկանում Թուրքիային տեսնել տարածաշրջանում». Ալեքսանդր Լապշին

Окт 23, 2020

«Ռուսաստանն ամեն ջանք կգործադրի, որ Թուրքիան չկարողանա հակամարտության կարգավորմանը մասնակցելու լիարժեք իրավունք ստանալ: Եվ սա կանի ոչ թե հանուն Հայաստանի, այլ սեփական շահերի՝ Թուրքիայի մուտքը Հարավային Կովկաս թույլ չտալու համար»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

Նրա խոսքով, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները բարդ հարաբերություններ ունեն, և միանգամայն հնարավոր է, որ ԱՄՆ-ը կփորձի գործել Թուրքիայի շահերից ելնելով՝ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու համար. «Այդ պատճառով, հավանաբար, պետք է սպասել և տեսնել՝ ինչ կլինի։ Բայց ես, ամեն դեպքում, կարծում եմ, որ Ռուսաստանն այս առումով կհաջողի, իսկ Վաշինգթոնի բոլոր հայտարարությունները հայտարարություն էլ կմնան…:

Կարծում եմ,Հայաստանի շանսերը մեծանում են, գոնե այն պատճառով, որ ոչ ոք չի ցանկանում Թուրքիային տեսնել տարածաշրջանում»,- ասել է բլոգերը:

Մանրամասները` տեսանյութում:

 

 

«ՀՀ-ի շանսերը մեծանում են. ոչ ոք չի ուզում Թուրքիային տեսնել տարածաշրջանում». Ալեքսանդր Լապշին
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 298 - Today Page Visits: 1