Գարիկ Մարտիրոսյանը վերսկսում է իր «Ինստաբաթլը»․ ինչպիսի՞ն կլինի մրցանակային ֆոնդը։ — ARUSHANYAN TV
  • Вт. Ноя 24th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Գարիկ Մարտիրոսյանը վերսկսում է իր «Ինստաբաթլը»․ ինչպիսի՞ն կլինի մրցանակային ֆոնդը։

Сен 1, 2020

Վերջերս Գարիկ Մարտիրոսյանի հետեւորդներից մեկը Instagram-ում դժգոհել է, որ շոումենը դադարել է լավագույն կատակների մրցույթներ անցկացնել եւ վճարել դրա համար: «Մինչեւ հիմա չեմ կարողանում ոտքի կանգնել այն բանից հետո, երբ Մարտիրոսյանը դադարել է կատակների համար 100 եվրո տալ»,-գրել է Kirill Yasenok-ը: Մարտիրոսյանն ի պատասխան կատակել է, որ նույնիսկ «իրեն մի պահ մեղավոր է զգացել»։

Բայց, ըստ երեւույթին, ոչ մի պահ, քանի որ որոշել է վերսկսել այդ ձեւաչափը։ Մատիրոսյանն այն անվանում է «Ինստաբաթլ»։ Նա տեսաուղերձ է նկարահանել հետեւորդների համար՝ առաջարկելով նրանց մտածել պարգեւի չափի մասին։ «Ինչպիսի՞ն պետք է լինի մրցանակային ֆոնդը շաբաթվա լավագույն կատակի համար»։

 

Հետեւորդները, սակայն, կարծում են, որ պարտադիր չէ գումար լինի։ Շատերը որպես տարբերակ առաջարկել են «Comedy club-ի առաջին շարքերում գտնվող երկու տոմս» կամ Գարիկ Մարտիրոսյանի հետ ռեստորան այցելություն։ «Ռեստորանում ձեզ հետ մեկ ժամով հանդիպումը, Ձեր հաշվին անգնահատելի է», — գրել է հետեւորդը: «Գաղափարը լավն է ։ Միայն հաղթողին եկեք ընտրեն հետեւորդները՝ լայքերի միջոցով», — առաջարկել է vaspur օգտատերը։

Կային նաեւ մարդիկ, որոնք կարծում են, որ նախկին 100 եվրոն միանգամայն բավարար է։  Ինչեւէ, Մարտիրոսյանը դեռ սպասում է առաջարկների եւ կախված դրանից, թե որից շատ կլինեն, հավանաբար, կորոշի հաղթողի մրցանակը։

Նյութի աղբյուրը՝ Style.news.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 77 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *