Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով․ Արծրուն Հովհաննիսյան — ARUSHANYAN TV Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով․ Արծրուն Հովհաննիսյան — ARUSHANYAN TV
  • Կիր. Փտր 28th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով․ Արծրուն Հովհաննիսյան

Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով․ Արծրուն Հովհաննիսյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով։ Հիմնականում օջախային մարտեր են։

Չեզոքացվում են թշնամու զորքերի տարբեր խմբերը»։

Նշենք նաև, որ այսօր ՊՆ հայտնել էր, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու թշնամական մտադրությունները և շարունակում կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Աղբյուր

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 179 - Today Page Visits: 1