Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի անկախության մասին բանաձև — ARUSHANYAN TV
  • Сб. Дек 5th, 2020

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի անկախության մասին բանաձև

Окт 21, 2020

Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի անկախության մասին բանաձև, որի հեղինակը պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն է։ ԱՄՆ կոնգրեսականը Միացյալ Նահանգներին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

«Արցախի պատմությունը շատ նման է Ամերիկայի պատմությանը՝ ազատ ժողովրդի հաղթանակ օտար տիրապետության հանդեպ: Այդ հանրապետության քաղաքացիները մարմնավորում են մեր Անկախության հռչակագրի բառերը, որոնք հաստատվել են ամերիկացիների և ամբողջ աշխարհի համար՝ կառավարության իշխանությունը բխում է ժողովրդից:


Փաստաթղթերով հիմնված այն պատմական իրողությանը, որ Արցախը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի անբաժան մասը, կարող ենք ավելացնել Արցախի հիմնավորված իրավական դիրքը՝ որպես անկախ հանրապետություն: Սակայն այսօր ամենակարևորն այն է, որ, Արցախի քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց՝ Իսլամական պետության դաշնակիցների կողմից հրթիռների և ռումբերի անձրևի պարագայում, ազատությունը չի նշանակում միայն պատմությունը պատվել կամ կիրառել օրենքները:

Ազատությունն Արցախի գոյատևման միակ պատասխանն է: Անջատում՝ հանուն փրկության, որը հիմնված է պատմության, օրենքների և գոյատևման վրա: Հետդարձի ճանապարհ չկա: Արցախը չպետք է վերադառնա Ադրբեջանի կազմ: Առաջ ընթանալու ճանապարհն ազատությունն է: Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում, որպեսզի ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը».- ասված է բանաձևում: 


Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 139 - Today Page Visits: 1