ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կողմերին հորդորել է հարգել հրադադարի նոր համաձայնությունը — ARUSHANYAN TV
  • Сб. Ноя 28th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կողմերին հորդորել է հարգել հրադադարի նոր համաձայնությունը

Окт 19, 2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է Հայաստանին ու Ադրբեջանին հարգել հրադադարի մասին նոր պայմանավորվածությունը և դադարեցնել հարձակումները բնակավայրերի ուղղությամբ։

«Խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների ողբերգական սպանությունները, որոնց մասին վերջին հաղորդումները ստացվեցին հոկտեմբերի 16-ին Գյանջայում տեղի ունեցած հարձակումից հետո, լիովին անընդունելի են, ինչպես և անկանոն հարձակումները այլ բնակավայրերի, այդ թվում՝ Ստեփանակերտի վրա», — երեկ հայտարարել է Անտոնիո Գուտերեշը։

«Երկու կողմն էլ պարտավոր են հետևել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին», — հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ կոչը փոխանցել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին՝ վերջին հեռախոսազրույցների ժամանակ։

Աղբյուր՝azatutyun.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 154 - Today Page Visits: 1