Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը «Լա Սկալա»- ում իր համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին — ARUSHANYAN TV
  • Чт. Дек 3rd, 2020

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը «Լա Սկալա»- ում իր համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին

Окт 19, 2020

Հայազգի աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը «Լա Սկալա»- ում կայացած իր համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին։ Այս մասին, վկայակոչելով Հայկական ասամբլեային, հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջը։

«Վերակառուցելով վայրեր, հույս եւ հոգիներ։ Հայազգի աշխարհահռչակ ջութակահար #Սերգեյ_Խաչատրյանը «Լա Սկալա»- ում կայացած իր համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին՝ միանալով Հայկական ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը:


Համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին Միլանի հայտնի «Լա Սկալա» օպերային թատրոնում՝ Filarmonica della Scala-ի հետ համատեղ։ Ծրագրում հնչել է Բեթհովենի Եռակի կոնցերտը։

Սերգեյ Խաչատրյան, ջութակ

Էնրիկո Դինդո, թավջութակ

Դիրիժոր՝ Մյունգ-Վուն Չունգ»,- նշված է էջում։

Աղբյուրը՝ News.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 132 - Today Page Visits: 1