Մխիթարյանը պաշտոնապես «Ռոմա»-ի ֆուտբոլիստ է։ — ARUSHANYAN TV
  • Пн. Ноя 30th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Մխիթարյանը պաշտոնապես «Ռոմա»-ի ֆուտբոլիստ է։

Сен 1, 2020

Մխիթարյանը պաշտոնապես «Ռոմա»-ի ֆուտբոլիստ է։ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես «Ռոմայի» ֆուտբոլիստ է:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայ կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում Լոնդոնի «Արսենալից» վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: «Արսենալ»-ը և Մխիթարյանը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը, որտեղ բացակայում են իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան, ինչպես նաև գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի անունները: Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսին հայտնել է, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը։

 

Նյութի աղբյուրը՝ armenpress.am

 

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 44 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *