«Մենք ամեն ինչ կանենք, որ Գերմանիան ծանր պատժամիջոցներ կիրառի Անկարայի ու Բաքվի նկատմամբ». Անդրեաս Գալաո — ARUSHANYAN TV
  • Сб. Дек 5th, 2020

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Մենք ամեն ինչ կանենք, որ Գերմանիան ծանր պատժամիջոցներ կիրառի Անկարայի ու Բաքվի նկատմամբ». Անդրեաս Գալաո

Окт 18, 2020

«Գերմանիան չի կարող զենքով օգնել Արցախին, բայց այն, ինչ Գերմանիան կարող է անել՝ ուժեղ ու ծանր պատժամիջոցներ Բաքվի ու Անկարայի դեմ, պետք է անի»,- քիչ առաջ կայացած ասուլիսի ժամանակ ասաց գերմանացի պատգամավոր, խորհրդարանի փոխնախագահ Անդրեաս Գալաոն՝ վստահեցնելով, որ այդ պատժամիջոցներն ավելի ծանր հարված կլինեն Թուրքիայի ու Ադրբեջանի վրա, քան Հայաստանին զենքով աջակցությունը:

Լրագրողների հարցին՝ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը, պատգամավորները պատասխանեցին. «ՄԵնք Գերմանիայի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունն ենք և կարող ենք ազդել Գերմանիայի իշխանությունների վրա, որ, օրինակ, զենքի էմբարգո կիրառեն, կամ բանկային հաշիվները սառեցնեն, ազդեն ֆինանսատնտեսական ձևով՝ արգելելով առևտուրը»: Նրանք նաև խոր ցավ հայտնեցին, որ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի դեմ կռվում են նաև գերմանական զենքերով:

 

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 315 - Today Page Visits: 1