Այս պահին Էրդողանին պատրաստ է ձայնը տալ ընտրողների 37%-ը. սոցհարցում։ — ARUSHANYAN TV
  • Пн. Янв 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Այս պահին Էրդողանին պատրաստ է ձայնը տալ ընտրողների 37%-ը. սոցհարցում։

Թուրքական «Avrasya» սոցիոլոգիական կազմակերպություն կողմից իրականացված վերջին հարցման արդյունքներով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշն այս պահին 37.2%-է կազմում: Ուշագրավ է, որ հարցվածների զգալի մասն ասել է, որ Էրդողանի՝ նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու դեպքում նրան քվե չեն տալու: Էրդողանին դեմ արտահայտվածները կազմել են հարցվածների 42.2%-ը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Քաղաքական կուսակցությունների շրջանում դեռևս շարունակում է առաջատարը մնալ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ)՝ 36.9%: ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությանը (MHP-ԱՇԿ) պատրաստ է իր ձայնը տալ հարցվածների 7.1%-ը: ԱԶԿ-ի ու ԱՇԿ-ի դաշինքին (Cumhur) պատրաստ է ընտրել հարցվածների 43%-ը:

Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) վարկանիշը կազմել է 28.1%, իսկ դրա խորհրդարանական դաշնակից «Լավ» կուսակցությանը՝ 11.4%:

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանն (HDP-ԺԴԿ) ընտրելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 10.6%-ը։

Նյութի աղբյուրը՝ Yerkir.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 114 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *