Ալիևը հայտարարել է, թե իբր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծությունը հայերի ձեռքի գործն է. VIDEO — ARUSHANYAN TV
  • Вт. Ноя 24th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Ալիևը հայտարարել է, թե իբր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծությունը հայերի ձեռքի գործն է. VIDEO

Окт 15, 2020

Մենք երբեք միտումնավոր չենք հարձակվել խաղաղ բնակիչների վրա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ալիևը հերքել է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության վրա կանխամտածված հարձակումը և Թուրքիայի ռազմական ներգրավվածության մասին լուրերը որակել է որպես «կեղծ լուր»:

Նա հայկական կողմին մեղադրել է 2 երկրների միջեւ վերջերս միջնորդավորված զինադադարը «ամեն օր խախտելու» մեջ` ավելացնելով, որ« հրադադարի ռեժիմի չի կարող հասնել միակողմանի»:


Ալիևը նաև ասել է, որ հանձնարարել է ուսումնասիրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծությունը։

Ավելին, նա հայտարարել է, թե իբր Ադրբեջանի իշխանությունը տեղյակ չէ` իրականում ինչ է տեղի ունեցել ու նույնիսկ կասկած է հայտնել, թե դա հայերի ձեռքի գործն է։

«Եթե դա արած լինեին ադրբեջանական զինված ուժերը, ապա այստեղ սխալ կլիներ, քանի որ մեր թիրախների շարքում պատմական կամ հոգևոր նշանակետեր չկան»,– հայտարարել է Ալիևը` նշելով, թե իբր իրենք պահպանում են մեր մշակույթը, իսկ մենք` ոչնչացնում իրենցը։

 

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 318 - Today Page Visits: 1