Սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից. «նման բան միայն ֆիլմերում էինք տեսել» — ARUSHANYAN TV Սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից. «նման բան միայն ֆիլմերում էինք տեսել» — ARUSHANYAN TV
  • Երկ. Մրտ 1st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից. «նման բան միայն ֆիլմերում էինք տեսել»

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից. հանրահայտ անկախ լրագրող Լինդսի Սնելին նրանք պատմել են, որ այդպիսի դիպուկահարների տեսել էին միայն ֆիլմերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սնելը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում վկայակոչել է սիրիացի մի վարձկանի խոսքերը, որը նոր է վերադարձել Ադրբեջանից. «Ես և իմ զարմիկը կռվել ենք Սիրիայում պատերազմի ամբողջ ընթացում, բայց նման բան չենք տեսել: Մարտերից մեկում 45 հոգով փոքր բլրի վրա էինք: Մի դիպուկահարը սպանեց 8 հոգու՝ «Սուլթան Մուրադ» խմբավորումից և 2 հոգու՝ «Համզա»-ից: Դիպուկահարներն այնպիսին են, ինչպիսին մենք ֆիլմերում ենք տեսել»:


Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների:

 

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 202 - Today Page Visits: 1