Նավթի գներն աճել են. — ARUSHANYAN TV
  • Ср. Дек 2nd, 2020

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Նավթի գներն աճել են.

Окт 15, 2020

ՆՅՈՒ ՅՈՐՔ — ԼՈՆԴՈՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.


Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.54%-ով և կազմել 41.10 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.48%-ով և կազմել 43.39 դոլար:

 

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:


Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:


London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 117 - Today Page Visits: 1