Արցախում վիրավորված դերասան Վահագն Սամվելյանին արթնացրել են արհեստական կոմայից — ARUSHANYAN TV
  • Пн. Ноя 23rd, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Արցախում վիրավորված դերասան Վահագն Սամվելյանին արթնացրել են արհեստական կոմայից

Окт 11, 2020

Tert.am Life-ն իր ընթերցողներին տեղեկացրել է, որ «Վերջին ուսուցիչը» նախագծից լսարանին հայտնի դերասան Վահագն Սամվելյանը ծանր վիրավորում էր ստացել Արցախում: Նա արհեստական կոմայի մեջ էր, մեզ հետ զրույցում դերասանի ընկերներից մեկը՝ Գրիգոր Խոջայանը, ասաց, որ Վահագնին արհեստական կոմայից արթնացրել են:

«Երկու օր առաջ սկսել են արթնացնել արհեստական կոմայից: Երբ տեսել են, որ օրգանիզմը լավ աշխատում է, արդեն հանգիստ արթնացրել են: Վիճակն օրեցօր բարելավվում է, բայց ժամանակ է պետք` վերականգնվելու համար: Իր մոտ մտնել ոչ ոքի չեն թողնում դեռ, միայն մայրիկն է կարողացել տեսնել Վահագնին»,-ասաց նա:

Հավելենք, որ 21-ամյա Վահագնը ժամկետային զինծառայող է, երկու ամիս է, ինչ զորակոչվել է բանակ:

Նա վիրավորում է ստացել սեպտեմբերի 28-ին:

Նյութի աղբյուրը՝ Թերթ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 222 - Today Page Visits: 1