Ադրբեջանի լուրերը, թե Հայաստանի ԶՈՒ-ն փորձել է կրակի տակ առնել դիեր հավաքող, սպիտակ դրոշ պարզած մեքենան, անհիմն են․ ՊՆ — ARUSHANYAN TV
  • Сб. Ноя 28th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Ադրբեջանի լուրերը, թե Հայաստանի ԶՈՒ-ն փորձել է կրակի տակ առնել դիեր հավաքող, սպիտակ դրոշ պարզած մեքենան, անհիմն են․ ՊՆ

Окт 11, 2020

«Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի ԶՈՒ-ն Հադրութի եւ Ջաբրայիլի ուղղություններով հարձակման փորձ է արել եւ կրակի տակ առել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում դիերը հավաքող բացահայտ տարբերակիչ նշաններ ունեցող եւ սպիտակ դրոշը պարզած սանիտարական մեքենան, անհիմն են եւ նպատակ են հետապնդում հումանիտար հրադադարի խախտման պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի ԶՈՒ-ն Հադրութի եւ Ջաբրայիլի ուղղություններով հարձակման փորձ է արել եւ կրակի տակ առել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում դիերը հավաքող բացահայտ տարբերակիչ նշաններ ունեցող եւ սպիտակ դրոշը պարզած սանիտարական մեքենան, անհիմն են եւ նպատակ են հետապնդում հումանիտար հրադադարի խախտման պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։

Հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարարների մակարդակով ընդունված համատեղ հայտարարությունում հստակ նշված է, որ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակումը պետք է իրականացվի Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ եւ վերջինիս չափանիշների համաձայն, ինչը այս պահի դրությամբ տեղի չի ունենում ադրբեջանական զինուժի կողմից շարունակաբար վարվող մարտական գործողությունների պատճառով:

Ադրբեջանական կողմի մեղադրանքները դիտարկում ենք որպես պարզունակ սադրանք եւ հրավիրում շահագրգիռ կողմերի ուշադրությունն այս փաստի վրա»,- գրել է նա։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 43 - Today Page Visits: 1