Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունել է իսրայելցի մտավորականների նամակը — ARUSHANYAN TV Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունել է իսրայելցի մտավորականների նամակը — ARUSHANYAN TV
  • Կիր. Փտր 28th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունել է իսրայելցի մտավորականների նամակը

Իսրայելցի մտավորականների հայտարարությունը հույս է ներշնչում, որ այդ երկրի հասարակությունը, ոտքի կանգնելով, վերջապես կստիպի սեփական կառավարությանը ներողություն խնդրել հայ ժողովրդից և «հրաժարվել իր որդեգրած ամոթաբեր ու անմարդկային դիրքորոշումից», հայտարարել է առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Ապշելու բան էր, թե ինչպես կարող է ահավոր ցեղասպանության զոհ դարձած մի ազգի կառավարություն, զուտ մերկանտիլ շահերից դրդված, ակտիվորեն սատարել մի այլ ազգի նկատմամբ կիրառվող բացահայտ ցեղասպանությանը:

Գոհացած եմ` հիշատակված հայտարարության ստորագրյալների շարքում տեսնելու իմ մտերիմ բարեկամ, Երուսաղեմի համալսարանի պրոֆեսոր, վաստակաշատ հայագետ Մայքլ Սթոունի անունը, որին հղում եմ ջերմ ողջույններս», — նշել է առաջին նախագահը, փոխանցում է Ilur.am-ը:

Հիշեցնենք, որ Իսրայելի հայտնի մտավորականները կոչ են արել կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին:

Աղբյուրը՝ www.azatutyun.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 133 - Today Page Visits: 1