Ահազանգ եմ ստանում, որ սոցապ նախարարությունը մերժում է վիրավոր հերոսներին սայլակ, հենակներ տրամադրել. Արմեն Ալավերդյան — ARUSHANYAN TV Ահազանգ եմ ստանում, որ սոցապ նախարարությունը մերժում է վիրավոր հերոսներին սայլակ, հենակներ տրամադրել. Արմեն Ալավերդյան — ARUSHANYAN TV
  • Երկ. Մրտ 1st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ահազանգ եմ ստանում, որ սոցապ նախարարությունը մերժում է վիրավոր հերոսներին սայլակ, հենակներ տրամադրել. Արմեն Ալավերդյան

Ահազանգեր եմ ստանում, որ սոցապ նախարարությունը մերժում է վիրավոր հերոսներին սայլակ, հենակներ եւ այլ անհրաժեշտ պարագաներ տրամադրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը։

«Ահազանգեր եմ ստանում, որ սոցապ նախարարությունը մերժում է վիրավոր հերոսներին սայլակ, հենակներ եւ այլ անհրաժեշտ պարագաներ տրամադրել, պատճառաբանելով դա նրանց «ոչ հայաստանյան» գրանցումով կամ այլ բյուրոկրատական խնդիրներով։ Առաջարկում եմ պարզ լուծումներ։

1) Հրատապ ձեւով վերացնել բոլոր բյուրոկրատական խոչընդոտները, որպեսզի Հայրենիքի վիրավոր պաշտպաններն ապահովվեն վերականգնողական պարագաներով։

2) Մինչ այդ, չինովնիկները կարող են սեփական միջոցներով ձեռք բերել անհրաժեշտ պարագաները։

Կամ էլ վերոնշյալ երկու մեթոդները միասին կարելի է կիրառել։

Հ.Գ. Հասարակական կազմակերպությունները եւ հայրենասեր անհատները այդ խնդիրների մի մասը (ամբողջի համար մեր ռեսուրսները բավարար չեն) լուծել եւ լուծելու են։ Ուղղակի չենք փիարվում այդ թեմայով։

Շնորհակալություն, ցտեսություն։

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 139 - Today Page Visits: 1