Իսրայելի իշխանություններն էլ են պատասխան տալու այս ցեղասպանության համար. աշխարհում տիրում է փողը. ԱՀ նախագահ — ARUSHANYAN TV
  • Вт. Дек 1st, 2020

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Իսրայելի իշխանություններն էլ են պատասխան տալու այս ցեղասպանության համար. աշխարհում տիրում է փողը. ԱՀ նախագահ

Окт 11, 2020

«Ապրիլյան պատերազմի ժամանակ Իսրայելը ոչ միայն տեղյակ էր, որ օգտագործվում են հարձակողական, ոչ թե պաշտպանական դրոններ, այլ հենց Իսրայելից եկած մասնագետներն էին դրանք օգտագործում: Եթե Իսրայելի իշխանություններն ասում են, որ տեղյակ չեն՝ դա հերթական ծաղրանքն է մարդկության վրա: Իհարկե տեղյակ են եւ շարունակում են զենք մատակարարել Ադրբեջանին: Եվ այս ցեղասպանության համար պատասխան է տալու նաեւ Իսրայելը, որն ինքն էլ տեսել է ցեղասպանություն: Աշխարհում փողն է տիրում եւ Իսրայելի այս քայլերը դրա ապացույցն են, որ փողի համար ոտնահարվում են ոչ միայն մարդկային, այլեւ Աստծո կողմից պարտադրված արժեքները:

Արցախում լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս, քիչ առաջ այս մասին հայտնեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով արտասահմանյան ԶԼՄ-ի  լրագրողի հարցին, թե իսրայելը Ադրբեջանին դրոններ է վաճառել պաշտպանական, այլ ոչ հարձակողական նպատակներով եւ այս դեպքում տեղյա՞կ է Իսրայելը զենքի կիրառման մասին ու ինչ գործուն քայլեր է ձեռնարկում:

Ա. Հարությունյանը հավելեց, որ տեղյակ են ոչ միայն Իսրայելի իշխանությունները, այլ բոլոր իշխանությունները եւ շարունակում են զենք մատակարարել Ադրբեջանին:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 155 - Today Page Visits: 1