Հակառակորդը հարվածում է Ստեփանակերտին և Շուշիին՝ չնայած հումանիտար հրադադարին — ARUSHANYAN TV Հակառակորդը հարվածում է Ստեփանակերտին և Շուշիին՝ չնայած հումանիտար հրադադարին — ARUSHANYAN TV
  • Կիր. Փտր 28th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Հակառակորդը հարվածում է Ստեփանակերտին և Շուշիին՝ չնայած հումանիտար հրադադարին

Ադրբեջանը կրկին սկսել է հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ չնայած հայտարարված հումանիտար հրադադարին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Ըստ տեղեկությունների՝ հարված է հասցվել նաև Շուշիին։

 

Ստեփանակերտը հրթիռակոծվել էր նաև հոկտեմբերի 10-ի առավոտյան՝ մինչև հրադադարի հաստատման ժամը։

 

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ռուս արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վերահաստատել էր իրենց հավատարմությունը՝ նախօրեին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ համաձայնություններին։

 

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։

 

Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն մարտեր Հադրութի ուղղությամբ։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 133 - Today Page Visits: 1