Թշնամին փորձում է փոխել իրավիճակը։ Հարվածային ԱԹՍ է կիրառվել ՀՀ բնակավայրերի ուղղությամբ — ARUSHANYAN TV Թշնամին փորձում է փոխել իրավիճակը։ Հարվածային ԱԹՍ է կիրառվել ՀՀ բնակավայրերի ուղղությամբ — ARUSHANYAN TV
  • Կիր. Փտր 28th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Թշնամին փորձում է փոխել իրավիճակը։ Հարվածային ԱԹՍ է կիրառվել ՀՀ բնակավայրերի ուղղությամբ

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում ասել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

 

«ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։

 

Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։

 

Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախահարձակ մտադրությունները»,-գրել է նա։

 

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակը նշել է այն բնակավայրերի անվանումները, որոնց ուղղությամբ Ադրբեջանը անօդաչու թռչող սարքեր է կիրառել։

 

Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Տուժածներ չկան։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 582 - Today Page Visits: 1