Արցախում ռուս խաղաղապահնե՞ր կտեղակայվեն․ Փաշինյանի պատասխանը — ARUSHANYAN TV
  • Вт. Ноя 24th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Արցախում ռուս խաղաղապահնե՞ր կտեղակայվեն․ Փաշինյանի պատասխանը

Окт 10, 2020

Այս ամբողջ ընթացքում ես հեռախոսային խոսակցություններ եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ, երկու անգամ էլ` Վլադիմիր Պուտինի: Այս մասին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց ես կարծում եմ, որ ավելի շատ հեռախոսային զրույցներ կունենամ Ֆրանսիայի նախագահի հետ եւ այլ ղեկավարների, որպեսզի քննարկեմ ընթացիկ իրավիճակը եւ իրադարձությունների զարգացումը»,-ասել է նա:

Դիտարկմանը, թե կարեւորը Վլադիմիր Պուտինն է, Փաշինյանն արձագանքել է. «Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է: Ռուսաստանն ու Հայաստանն ունեն խորը համագործակցություն шնվտшնգությшն ոլորտում, ներառյալ Հայաստանում ռուսական ռшզմшբшզшյի ներկայությունը:

Կան գործող կոնկրետ համաձայնագրեր եւ, հնարավոր է, որ մեր երկխոսության օրակարգն այս առնչությամբ ավելի բազմազան է: Մեր դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանն առաջին հերթին համանախագահ երկիր է, եւ Մինսկի խումբն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի խաղաղություն հաստատվի տարածաշրջանում եւ նպաստում է Ղարաբաղյան հարցի կարգավորմանը:

Իսկ հարցազրույցի արդյունքում ՏԱՍՍ լրատվական գործակալությունը եզրակացրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Երևանը պատրաստ է քննարկել Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը։

Հարցազրույցը ստորև՝

Աղբյուրը՝ Government of Armenia

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 453 - Today Page Visits: 1