Հովհաննես Բաչկով. Ձեր կողքին ենք, զինվոր եղբայրներ — ARUSHANYAN TV
  • Чт. Дек 3rd, 2020

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Հովհաննես Բաչկով. Ձեր կողքին ենք, զինվոր եղբայրներ

Окт 10, 2020

Պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը հաղթանակով նշած Հովհաննես Բաչկովն իր զորակցությունն է հայտնել թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող հայ զինվորին։

«Մեր ոգին մարտական է, մեր միտքը հաղթական է, մեր ուժը Հայկյան է, մենք արդար ենք, Հաղթելու ենք։ Ձեր կողքին ենք, զինվոր եղբայրներ»,- Բաչկովի խոսքը փոխանցում ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ բռնցքամարտի 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (64 կգ) հոկտեմբերի 9-ին Դուբայում անցկացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին:

Հայ բռնցքամարտիկը ռինգ էր դուրս եկել Արցախին նվիրված երգի ներքո: Մենամարտի վերջում նա ռինգ է վերադարձել հայ զինվորին նվիրված շապիկով, որի վրա պատկերված են Հայաստանը ու Արցախը: «Հայաստանի պաշտպաններ, մեր անպարտելի զինվորներ, մենք կանգնած ենք կողքին»,- շապիկի վրա հետևյալ գրառումն էր:

Աղբյուր՝news.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 106 - Today Page Visits: 1