Զինվորի համար ողջ գիշերն էլ կաշխատենք. Վանաձորի «Սարտոն» կարի ֆաբրիկայի աշխատողները քնապարկեր և անձրևանոցներ են կարում (տեսանյութ) — ARUSHANYAN TV
  • Пн. Ноя 23rd, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Զինվորի համար ողջ գիշերն էլ կաշխատենք. Վանաձորի «Սարտոն» կարի ֆաբրիկայի աշխատողները քնապարկեր և անձրևանոցներ են կարում (տեսանյութ)

Окт 9, 2020

 

Զինվորի համար հարկ լինի ողջ գիշերն էլ կաշխատենք, ասում են Վանաձորի «Սարտոն» կարի ֆաբրիկայի աշխատակիցները, որոնք աշխատանքից հետո էլ են աշխատում՝ արտադրամասում համար քնապարկեր ու անձրևանոցներ են կարում՝ րոպե առաջ ուղարկելու ռազմակճակատ: 300 քնապարկ արտադրամասի միջոցներով, արդեն կարել և մարզպետարանի հետ համագործակցությամբ ուղարկել են սահման, նույնքան էլ  նախատեսվում են անձրևանոց կարել: Ձևման աշխատանքներն արդեն սկսել են:

Զինվորների անուշ ու տաք քունը, ծնողների քաղցր երազանքն է, բարեմաղթանքներով մակագրված քաղցրավենիքներն էլ՝ քնապարկերի պարտադիր բաղադրիչն է: Սահմանում կռվող տղաների կարոտն առնում են լուսանկարներին նայելով, որ փակցված է Փառք հայոց բանակին անկյունում: Արտադրամասի հերոս մայրերին գոնտեպնդողը Ջաբրայիլում ծառայող զինվորականի մայրն է, ով, ինչպես գործընկերները՝ անվարան աշխատում է, սիրով և անտրտունջ:

Զինվորներն առաջնագծում, կանայք թիկունքում, այսքանից հետո էլ ինչ պարտություն, արտադրամասում մարտական բարձր տրամադրվածություն էր:

Խոսքն արտադրամասի տնօրենի մասին է, ով իր կողմից կլորիկ գումար էր հանգանակել հիմնադրամին, հանգանակություն կատարվել է նաև «Սարտոնի» ողջ անձնակազմի կողմից:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 137 - Today Page Visits: 1