Գերագույն դատարանի ստեղծումը և ՍԴ-ի լուծարում. Բադասյան — ARUSHANYAN TV
  • Вс. Янв 24th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Գերագույն դատարանի ստեղծումը և ՍԴ-ի լուծարում. Բադասյան

«Կարծում եմ, որ ՍԴ դատավորի բարձր կոչմանը արժանի մասնագետ է պարոն Էդգար Շաթիրյանը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորի Կառավարության թեկնածուին։

Դիտարկմանը, որ Էդգար Շաթիրյանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ չընտրվելուց հետո հեռացել էր հանձնաժողովից, արդյո՞ք դա չի խանգարում՝ նրան ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու համար, խարարարն արձագանեց՝ դա ցավալի երևույթ է եղել։ Նա նշեց՝ հույս ունի, որ«Իմ քայլը» խմբակցության հետ պարզաբանումներ կլինեն այդ առումով։

«Կառավարության կողմի ՍԴ անդամի թեկնածու էր առաջադրվել Վահրամ Ավետիսյանը, բայց քննարկումների արդյունքում առաջացած իրավիճակի ելքն այն եղավ, որ պարոն Ավետիսյանը հրաժարվեց իր թեկնածությունից, և Կառավարությունն առաջարկեց պարոն Շաթիրյանի թեկնածությունը։ Ուղղակի իմաստ չեմ տեսնում՝ այդ հարցն այսքան շատ քննարկելու համար»,- նշեց նա։

Հարցին, թե արդյո՞ք առաջադրված թեկնածուներն այն մարդիկ են, որոնք ընտրվելով ՍԴ-ում տիրող իրավիճակը կփոխեն, Ռուստամ Բադասյանը պատասխանեց՝ միայն Կառավարության թեկնածուի մասով կարող է և իրեն թույլ կտա պատասխանել։ Նա նշեց, որ իր կարծիքով, պարոն Շաթիրյանի թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական որակները բավարարում են ՍԴ-ում գործունեության համար։

ՍԴ դատավորի մյուս երկու թեկնածուների մասին նախարարն իրեն թույլ չտվեց որևէ կարծիք հայտնել.

«Նրանք ընդհանուր ժողովի և նախագահի կողմից առաջադրված թեկնածուներ են, և քննարկումներ կլինեն, ԱԺ-ն կորոշի։ Այժմ շատ բնական պրոցեսներ են տեղի ունենում, կարծում եմ՝ հասարակությունն իրավունք ունի ամենայն մանրամասներով կարծիք կազմելու։ Նաև պատգամավորներն իրենց կարծիքն ու կասկածները պետք է հայտնեն, դա բնական է»։

Դիտարկմանը, թե Գերագույն դատարանի ստեղծման մասին խոսակցությունները բավականին լայն քննարկման առարկա են դարձել, և ընդդիմախոսները նշում են՝ ներկայիս իշխանությունները քանդելուց բացի ոչինչ չեն անում, Ռուստամ Բադասյանն արձագանքեց՝ չեմ հասկանում՝ ինչ քանդելու մասին է խոսքը, երբ մենք բարձրագույն դատական ատյանները միացնելու և սահմանադրականության ոգին բարձրացնելու ուղիով ենք գնում։

«Այդ նույն տրամաբանությամբ ինչո՞ւ էին քանդում կիսանախագահական համակարգը, ինչո՞ւ էին այդ ինստիտուտների բովանդակությունները փոխում։ Ի տարբերություն նախորդ դեպքերի, մենք ներառական հանձնաժողով ունենք, կա կարծիքների բախում։ Գերագույն դատարանում կարող է կիրառվել միասնական պրակտիկան։ Այդ դեպքում կբացառվի ՍԴ-ի կողմից դատական ակտերի չկատարումը, որն այժմ որոշ դեպքերում առկա է»,- նշեց նա։

Նրա խոսքով, եթե հանրային քննարկումները ցույց տան, որ ծրագիրն ունի մեծ աջակցություն, ապա իշխանությունները կգնան Գերագույն դատարանի ներդրմանը։ Բայց, ըստ նախարարի, Գերագույն դատարանի ստեղծումը ամենևին չի նշանակում և չի ենթադրում ՍԴ-ի լուծարում.

«Իսկ թե ինչ ընթացակարգով պետք է ստեղծվի Գերագույն դատարանը, ովքեր պետք է լինեն դրա կազմում, հանձնաժողովը դեռևս չի քննարկել։ Պետք է լինի մեխանիզմ, որը հանրային վստահությունը՝ նոր ստեղծվող մարմնի նկատմամբ, շեշտակի կբարձրացնի»։
Ինչ վերաբերում է ՔԿՀ-ներում տարիներ շարունակ խոշտանգման դեպքերին, ապա Բադասյանն ասաց, որ դրանք կապված էին քրեական ենթամշակույթի հետ, իսկ հիմա իշխանություններ պայքարում են  այդ ենթամշակույթի դեմ:

«Եթե վստահելու ենք ոչ թե արդարադատության նախարարության կամ քրեակատարողական ծառայության տեղեկատվությանը, այլ քրեական ենթամշակույթի կողմից տարածվող լուրերին, ըստ որի խոշտանգումներ են տեղի ունենում ՔԿՀ-ներում, կարծում եմ՝ դա սխալ մոտեցում է:

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ընթանում է, ընթանալու է: Վերջին հարուցված քրեական գործերին դուք ծանոթ եք և բնականաբար, որոշ դեպքերում այդ գործերի կամ դրանցից  դուրս խցերում կատարված խուզարկությունները կարող են որոշակի դիմադրության արժանանալ: Այդ դիմադրությունը հաղթահարելու օրենքով սահմանված մեխանիզմ կա, խոշտանգման մասին խոսելը ավելորդ է: Խոշտանգությունը կապված են եղել քրեական ենթամշակույթի, այդ ենթամշակույթի ազդեցության, այդ թվում ՔԿԾ-ի վրա ազդեցության հետևանքով: Հիմա մենք զբաղված ենք այդ հետևանքը ծնող պատճառների վերացմամբ»,- շեշտեց նախարարը:

Նյութի աղբյուրը՝ panorama.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 86 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *