Հերոսական դրվագներ տանկային մարտերից. Մեկ հոգով՝ 7 տանկ է խոցել՝ ստիպելով խուճապահար նահանջել — ARUSHANYAN TV Հերոսական դրվագներ տանկային մարտերից. Մեկ հոգով՝ 7 տանկ է խոցել՝ ստիպելով խուճապահար նահանջել — ARUSHANYAN TV
  • Երկ. Մրտ 1st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Հերոսական դրվագներ տանկային մարտերից. Մեկ հոգով՝ 7 տանկ է խոցել՝ ստիպելով խուճապահար նահանջել

Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու ուղղությամբ հակառակորդի հարձակման ժամանակ մարտկոցի հրամանատար, կապիտան Գեղամ Մարտիկի Մարտիրոսյանը, ճիշտ գնահատելով իրավիճակն ու գրոհի ուղղությունը, անվրեպ կրակոցով խոցել է հակառակորդի յոթ տանկ` ստիպելով վերջիններիս խուճապահար նահանջել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սահակ Վրեժի Մխիթարյանը խոցել է երկու տանկ, իսկ նույն ջոկի կրտսեր սերժանտ Աշոտ Եսայու Եսայանը խոցել է երկու տանկ և երկու անվավոր տեխնիկա: Զինծառայողների դիպուկ կրակոցները խուճապի են մատնել հակառակորդին և ստիպել հրաժարվել առաջխաղացումից:

Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ մայոր Հայասեր Կամոյի Դալլաքյանը խոցել է տանկային շարասյան առջևից գրոհող երկու տանկ և, հանկարծակի բերելով հակառակորդին, խոչընդոտել է վերջինիս տանկային ստորաբաժանման առաջխաղացումը»:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 182 - Today Page Visits: 1