Թուրքիան «անհամոզիչ և ոչ անկեղծ» է որակում Մինսկի խմբի համանախագահ երկրների կոչը — ARUSHANYAN TV
  • Вт. Ноя 24th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Թուրքիան «անհամոզիչ և ոչ անկեղծ» է որակում Մինսկի խմբի համանախագահ երկրների կոչը

Окт 2, 2020
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար, արխիվ

«Հրադադարի հորդորները, որոնք հնչում են երկրներից, որ տարիներով չեն կարողանում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի լուծումը, համոզիչ չեն և ոչ էլ անկեղծ», — այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Սա Անկարայի առաջին պաշտոնական արձագանքն է ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդների՝ Դոնալդ Թրամփի, Էմանյուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությանը։

Բաքուն մինչ այս պահը պաշտոնապես չի արձագանքել։

Պաշտոնական Երևանն այսօր հայտարարել է՝ Հայաստանը շարունակելու է վճռականորեն հակադարձել ագրեսիային, միաժամանակ պատրաստ է աշխատել հրադադարի վերականգնման ուղղությամբ։

Աղբյուր՝Ազատություն Ռադոկայան

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 76 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *