ՄԱՄՈՒԼ Թուրքիան առաջին անգամ խոսել է Ղարաբաղում մարտերը դադարեցնելու մասին — ARUSHANYAN TV ՄԱՄՈՒԼ Թուրքիան առաջին անգամ խոսել է Ղարաբաղում մարտերը դադարեցնելու մասին — ARUSHANYAN TV
  • Հնգ. Փտր 25th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

ՄԱՄՈՒԼ Թուրքիան առաջին անգամ խոսել է Ղարաբաղում մարտերը դադարեցնելու մասին

 

Armeniasputnik.am-ը գրում է.

Թուրքիայի ԱԳ նախարարը ՌԴ ԱԳ նախարարի հետ միասին կողմ են արտահայտվել Ղարաբաղում մարտերի անհապաղ դադարեցմանը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ միասին կողմ է արտահայտվել Ղարաբաղում մարտերի անհապաղ դադարեցմանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 129 - Today Page Visits: 1

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով