Չինաստանում 2 հազար տարեկան դամբարան են հայտնաբերել — ARUSHANYAN TV Չինաստանում 2 հազար տարեկան դամբարան են հայտնաբերել — ARUSHANYAN TV
  • Երք. Մրտ 2nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Չինաստանում 2 հազար տարեկան դամբարան են հայտնաբերել

Չինաստանում գիտնականները հայտնաբերել են 2 հազար տարեկան դամբարան: Գտածոն հայտնաբերվել է այս տարվա մայիսին։ Դամբարանը հայտնաբերվել է Հենան նահանգում հետնախորշերի վերակառուցման ժամանակ։
Դրա մեջ մասնագետները խորհրդավոր հեղուկով անոթ են հայտնաբերել։ Հետազոտության ընթացքում հնարավոր է եղել պարզել, որ այն ալկոհոլ պարունակող բուժիչ ըմպելիք է, որը հնում չինացիներն օգտագործել են արյունահոսությունը դադարեցնելու և բորբոքումները նվազեցնելու համար։
Այս պահին գիտնականները շարունակում են ուսումնասիրել գտածոն՝ դրա բաղադրությունը հասկանալու համար։
Ինչ վերաբերում է դամբարանին, ապա այն, ենթադրաբար, 2 հազար տարեկան է։ Ամենայն հավանականությամբ, այն կառուցվել է Ցին դինաստիայի օրոք՝ մ. թ. ա. 221-207թթ.:

Չինաստանում 2 հազար տարեկան դամբարան են հայտնաբերել

Չինաստանում 2 հազար տարեկան դամբարան են հայտնաբերել
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 141 - Today Page Visits: 1

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով