«Գերեվարված գեներալը 2016-ին հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը կարող է հասնել մինչև Երևան». Աշոտ Ասատրյան — ARUSHANYAN TV «Գերեվարված գեներալը 2016-ին հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը կարող է հասնել մինչև Երևան». Աշոտ Ասատրյան — ARUSHANYAN TV
  • Ուր. Փտր 26th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«Գերեվարված գեներալը 2016-ին հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը կարող է հասնել մինչև Երևան». Աշոտ Ասատրյան

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական, ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովն է, ով առավել ակտիվ ու դաժան էր գործում ապրիլյան մարտերի ժամանակ։ Հենց 2016-ին նա հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը կարող էր հասնել մինչև Երևան։

Ասում են` մարդու ամեն բառն ուժ ա ունենում, այսօր ադրբեջանական կողմը հայտարարել է, որ վերջինը գերեվարվել է հայկական զորքերի կողմից։ Ադրբեջանցի գեներալը հասավ իր ուզածին` ուղղակի ամբողջությամբ այլ կարգավիճակով, ինչը երազում էր։

Բայց ամենակարևորը, եթե սրան մերոնք գերի են վերցրել, ապա մնում է միայն պատկերացնել, թե ինչ մասշտաբի ու որակով գործողություն ենք իրականացրել, որովհետև առաջնագծում ադրբեջանցի գեներալները թափած չեն ու առավել ևս շատ լավ պաշտպանված են ֆռֆռում»։

 

Լրացված․ Ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովն է, ով առավել ակտիվ ու դաժան էր գործում ապրիլյան մարտերի ժամանակ։ Հենց…

Опубликовано Ashot Asatryan Воскресенье, 27 сентября 2020 г.

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 162 - Today Page Visits: 1

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով