Փաշինյանը դեմ է արտահայտվել Մոսկվա-Երևան-Բաքու եռակողմ գագաթնաժողովի անցկացմանը — ARUSHANYAN TV
  • Вс. Ноя 29th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Փաշինյանը դեմ է արտահայտվել Մոսկվա-Երևան-Բաքու եռակողմ գագաթնաժողովի անցկացմանը

Сен 30, 2020

Հայաստանը նպատակահարմար չի գտնում Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների պայմաններում Մոսկվա-Երևան-Բաքու գագաթնաժողովի անցկացումը: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

«Ռազմական գործողությունների ընթացքում նպատակահարմար չէ խոսել գագաթնաժողովի մասին: Բանակցություններ վարելու համար անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ և պայմաններ»,- ասել է Փաշինյանը լրագրողների հետ զրույցում:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:

 

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ:

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Նյութի աղբյուրը՝ Թերթ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 245 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *