Ցաո. ինչպե՞ս գեղջուկը կարողացավ սկուտեղի վրա աղ հյուրասիրելով գրավել կայսեր սիրտը և դառնալ Չինաստանի կայսրուհին (Photo) — ARUSHANYAN TV
  • Ср. Ноя 25th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Ցաո. ինչպե՞ս գեղջուկը կարողացավ սկուտեղի վրա աղ հյուրասիրելով գրավել կայսեր սիրտը և դառնալ Չինաստանի կայսրուհին (Photo)

Сен 29, 2020

Մոռացեք այն ամենը, ինչ գիտեք հարեմների մասին թուրքական ֆիլմերից: Չինաստանն ուներ իր սովորույթներն ու ավանդույթները, և որ ամենակարևորն է, հարճերը պետք է կարողանային ոչ միայն ծառայել կայսրին, այլև տիրապետեին մի շարք հմտությունների:

Դիտարկվում էին այս հիmնական hմտությունները` երաժշտական գործիքներ նվագելու, երգելու, պարելու, հագուստ կարելու և ասեղնագործելու ու սնունդ պատրաստելու կարողությունը: Եվ ամենակարևորն այն էր, որ կարողանաս ուտելիք պատրաստել ձեռքի տակ եղած մթերքներով, իսկ պատրաստի ուտեստը պետք է իսկապես արժանի լիներ կայսրին:

Ուստի վերապատրաստման յուրաքանչյուր փուլից հետո հարեմում անցկացվում էին քննություններ, և դրանցից վերջինին՝ խոհարարականին, ներկա էր ինքը՝ կայսրը: Ցաոն հիանալի անցավ բոլոր փորձությունները, և դրա համար նրան ատում էր կայսեր առաջին կինը՝ Լինը, և նրա սկեսուրը: Երբ սկսվեց վերջին փորձությունը, բոլոր աղջիկներին տարան խոհանոց և 2 ժամ ժամանակ տվեցին մթերք հավաքելու, ուտեստը պատրաստելու և զարդարելու համար:

Աղջիկները պարտավոր էին ոչ միայն մտածել, թե ինչ պատրաստել, այլև ժամանակ ունենային բոլոր անհրաժեշտ բաղադրիչները վերցնելու համար. իհարկե, դրանց թիվը սահմանափակ էր: Եվ երբ փորձությունը սկսվեց Ցաոյի համար, նրանք ամբողջ ուժով փորձեցին կանխել նրա մուտքը խոհանոց, բայց աղջիկը մտավ այնտեղ և վրդովվեց. մթերքներից մնացել էր միայն աղը:

Սակայն Ցաոն չէր պատրաստվում հանձնվել, և նա սկուտեղի վրա պարզապես աղ լցրեց ու այդպես մատուցեց կայսրին: Աղջիկը կարողացավ չոր դուրս գալ այդ ամենից՝ բացատրելով, որ աղ պետք է յուրաքանչյուրին և յուրաքանչյուր գավառի, ինչպես յուրաքանչյուր ուտելիք առանց աղի չի կարող լինել, այնպես էլ առանց կայսեր անհնարին է:

Այս խոսքերն այնքան գրավեցին երիտասարդ կայսրին, որ հենց Ցաոյին էլ հաղթող համարեց և հայտարարեց ամուսնության մասին: Առաջին գիշերից հետո կայսրը հայտարարեց իր նշանադրության մասին, և Ցաոն շուտով դարձավ նրա օրինական կինը: Այսպիսով՝ աղը, հնարամտությունն ու անվախությունն օգնեցին աղքատ աղջկան դառնալ կայսրության հզոր կին:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 126 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *