Պատմում է Անին՝ Արցախի նկուղ-ապաստարանից… — ARUSHANYAN TV
  • Ср. Ноя 25th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Պատմում է Անին՝ Արցախի նկուղ-ապաստարանից…

Сен 29, 2020

7:20 էր, առաջին դղրդյունը լսվեց: Ես կիսաքուն էի, տպավորություն էր, թե մուրճով ինչ-որ բան են սարքում, նորոգում… ուշադրություն չդարձրեցինք… Մեզ մոտ հիմա խփում են (պայթյունի ձայն է լսվում)… հաջորդեց երկրորդ պայթյունը՝ ավելի ուժեղ էր, տան պատուհանների ապակիները սկսեցին դղրդալ: Բոլորն արթնացան, երեխեքի լացը լցվեց՝ շենքով մեկ,

հասկացանք՝ կռիվ է…

Երեխաներին հանգստացնելն ու հագցնլն էր բարդ. վախեցած էին, վախենում էին: Ձեռքներիս տակ եղածը հագանք ու իջանք նկուղ: Բարեբախտաբար մեր նկուղն արդեն բացել էին, մարդիկ՝ ներս լցվել. մուտքի մոտ սպասելու կարիք չեղավ:

Մեկ երեխաներին հանգստացնելն էր բարդ, մեկ էլ՝ էն կանանց, ում ամուսնիները, տղաները պոստերում էին:

Սկզբում նկուղներում ոչինչ չկար՝ ոչ լույս, ոչ նստելու տեղ. տախտակներ ու ջարդված աթոռներ էին: Րոպեներ անց՝ ևս մեկ պայթյուն. արդեն հասկացանք, որ սա երկար է տևելու: Առաջին հարկից սկսեցինք անկողիններ, թեյնիկ, սնունդ ու այլ առաջին անհրաժեշտության իրեր իջեցնել… որ էլ չբարձրանանք: Մինչև երեխաների համար նախաճաշ կազմակերպեցինք, մի քիչ հանգստացանք,

տեսանք՝ արդեն երեկոյան հինգն է. թե ոնց անցավ էդ ժամանակը ոչ մեկս չենք հիշում, չենք էլ պատկերացնում…

-Անի վախումում: (9տ. երեխա)
-Հինչա՞ն:
-Թխումն, վախումում:
-Ա հու՞վ ա է թխումմ, հենն մերունք ստկցնումն: (12տ. երեխա)

Երեխաների սկզբնական վախից գրեթե բան չի մնացել, եթե ձայները լսում եք՝ հիմա ակտիվ խաղում են:

Իհարկե, պարբերաբար հարցեր են տալիս, որոնց դժվար է պատասխանել, ասում են՝ «մամա, կռիվը ի՞նչ ա», «խի ենք մենք նկուղում», «ինչքա՞ն ենք մնալու». հիմնականում փոքրերն են հարցնում… Հիմա համեմատաբար ավելի հանգիստ է. մեր նկուղում պատսպարվածների մեծ մասը տեղափոխվել է Երևան, մի քանի հոգի են մնացել, հիմնականում՝ մեծ կանայք, որոնք ոչ մի կերպ չեն ուզում լքել իրենց հողը:  Պայթյունների ժամանակ երեխաները վազում՝ մամաներին գրկում են: Հիշում եմ, երեխաների դիալոգը, երբ բարձրաձայն կարդացինք, որ մերոնք չորս ԱԹՍ են խփել.

-Հայերը 4 հատ սամայլոտն վեր քըցալլ:
-Հի՞նչ, հի՞նչ: (երեխա)
-Մանե, հայերը լավերնն, թորքերն էլ փիսերը, հայերը 4 հատ սամալյոտն վեր քըցալ: (երեխա)
-Ուռաաա՜ :(երեխա)

Մենք լավ ենք տրամադրված, իհարկե չէինք ուզի, որ պատերազմ լիներ, բայց քանի որ եղավ, ուրեմն հաղթելու ենք…

ոչ հող ենք տալու, ոչ էլ հանձնվելու ենք:

Մեծահասակերը հիմնականում հեռուստացույցների դիմաց են՝ հեռախոսները ձեռքներին. դե ուզում են ինչ-որ տեղեկություն, նորություն իմանալ, ընթացքում էլ մեզ ոգեկոչում են, ասում՝ «Լյոխ լյավ ա ինան»…

Հումորն էլ չենք կորցնում. մի կին պայուսակի վրա քնել էր, պայուսակը ընկավ, ասաց.
-Սունկես ընկաաաավ, կտանես կլվանաս: (ծիծաղելով)
-Ո՞ւր տանի ջրերը ժամով են տալիս: (ծիծաղելով)
-Վաայ կտանեմ, կլվամ, մենակ թե խաղաղություն լինի:
Պատմեց Անի Բալայանը…
Աղբյուր` Vnews.am

 

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 159 - Today Page Visits: 4

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *