Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ՝ օժանդակելու պաշտպանությանն ու հաղթանակին. փաստաբան — ARUSHANYAN TV
  • Чт. Дек 3rd, 2020

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ՝ օժանդակելու պաշտպանությանն ու հաղթանակին. փաստաբան

Сен 29, 2020

Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ՝ իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:

Նրա գրառումը՝ ստորեւ.

«Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնամասշտաբ հարձակմամբ սանձազերծված պատերազմի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախարար — պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներել-գնդապետ, Արցախի հերոս պարոն Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ՝ իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին:
Այդ կապակցությամբ այսօրվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն եմ ներկայացրել դատարան»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Սկսվել են ռազմական թեժ գործողություններ՝ կենդանի ուժի, հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերի եւ այլ ստորաբաժանումների կիրառմամբ: Այսօր արդեն Ադրբեջանը կրակ է վարել նաեւ Վարդենիսի ուղղությամբ: Երեկվա դրությամբ հայկական կողմը կորցրել է 83 զինծառայողի, 1 կամավորականի, 3 քաղաքացիական անձի: Ադրբեջանի մարդկային կորուստները ավելի քան 400-ն են:
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 115 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *