Հայաստանն «Իսկանդեր» կկիրառի, եթե Թուրքիան Արցախում F-16 կիրառի․ ՀՀ դեսպան — ARUSHANYAN TV Հայաստանն «Իսկանդեր» կկիրառի, եթե Թուրքիան Արցախում F-16 կիրառի․ ՀՀ դեսպան — ARUSHANYAN TV
  • Շբթ. Հլս 24th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Հայաստանն «Իսկանդեր» կկիրառի, եթե Թուրքիան Արցախում F-16 կիրառի․ ՀՀ դեսպան

Երևանն «Իսկանդեր» կկիրառի, եթե Թուրքիան սկսի Լեռնային Ղարաբաղում F-16 օդանավեր կիրառել։ Իսկ առայժմ թուրքական անօդաչուները ոչնչացնելու համար բավարար են ՀՕՊ համակարգերը բավարար են։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ Նշվում է, որ 2016 թվականին Հայաստանը դարձավ Ռուսաստանի առաջին գործընկերը, որը ստացավ այս օպերատիվ-տակտիկական համալիրը։ «Ռազմական ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ եթե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գլխին դամոկլյան սուր կախվի՝ թուրքական F-16-երի տեսքով, բոլոր միջոցները կձեռնարկվեն, այդ թվում՝ «Իսկանդեր»-ները։ Այսինքն՝ Հայաստանի ԶՈՒ-ն ստիպված կլինի օգտագործել իր ամբողջ զինանոցը՝ անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Վարդան Տողանյանը։ Նրա խոսքով՝ առայժմ գործը դրան չի հասել։ Դեսպանն ընդգծել է նաև, թուրքական և ադրբեջանական անօդաչուները ոչնչացնելու համար ՀՕՊ համակարգեր են օգտագործվում։ Ըստ հրապարակման՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ Երևանը, անհրաժեշտության դեպքում, կարող է կիրառել «Իսկանդեր»-ները, իսկ Բաքվում հայտարարել են «համարժեք պատասխանի» մասին։ Թուրքիայում, իրենց հերթին ընդգծել են, որ իրենց զինվորականներին հակամարտության գոտի ուղարկելու կարիք չեն տեսնում։
Նյութի աղբյուրը՝ Ֆակտոր

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 256 - Today Page Visits: 1

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով