• Շբթ. Մրտ 6th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Ղարաբաղը կռախի ենթարկեց թուրքական լիրան

Թուրքական լիրան Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետևանքով իջել է պատմական մինիմումի։ Մոսկվայի ժամանակով 13:20-ի դրությամբ դոլարը վաճառվում է 7,79 լիրայով:

 

Խնդրի մասին գրել է Լենտան։

 

Սրացումն ամբողջությամբ զրոյացրել է թուրքական Կենտրոնական բանկի ջանքերը, որն անցած շաբաթ երկու տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է հաշվարկային դրույքը, ընդ որում ՝ միանգամից 8,25-ից՝ մինչեւ 10,25 տոկոս:

 

Օգոստոսի սկզբին լիրան թարմացրեց Մայիսյան Պատմական մինիմումը, և այդ ժամանակից ի վեր այն հիմնականում թուլացել էր: Սեպտեմբերի կեսերից անկման տեմպերը արագացել էին։

 

Ադրբեջանի հետ Հայաստանի հակամարտության մեջ թուրքական իշխանությունները ուղղակիորեն սատարում են Բաքվի, եւ փորձագետները չեն բացառում, որ Անկարան կարող է այս կամ այն կերպ միջամտել հակամարտությանը: Սա նշանակում է, որ թուրքական արժութի սև օրերը կշարունակվեն ու այն կարող է ուղղակի կռախի ենթարկվել։

 

Թուրքիայի համար իրադրությունն ավելի է բարդացնում Սաուդյան Արաբիայի ղեկավարության դիրքորոշումը, որը, ըստ ԶԼՄ — ների, էմբարգո է դրել Թուրքիայից բոլոր ապրանքների վրա, սպառնում է տուգանքներով թուրքական ընկերությունների հետ առեւտրի համար եւ բնակչությանը հետ է պահում այնտեղ ուղեւորություններից:

Նյութի աղբյուրը՝ Նյումեդիա

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 201 - Today Page Visits: 2

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով