Սահմանում որևէ նահանջ տեղի չի ունեցել, յուրաքանչյուր սանտիմետր պահպանվում է․ Դավիթ Բաբայան — ARUSHANYAN TV
  • Чт. Дек 3rd, 2020

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Սահմանում որևէ նահանջ տեղի չի ունեցել, յուրաքանչյուր սանտիմետր պահպանվում է․ Դավիթ Բաբայան

Сен 27, 2020

Տարաբնույթ տեղեկատվություն է այսօր տարածվում, բայց պետք է հիմնվել Հայաստանի և Արցախի պաշտպանական  գերատեսչությունների  և պաշտոնական հարթակներում տարածվող տեղեկատվության վրա։ «Ռադիոլուր»–ին հայտնել է Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։ Վերջինս  նշել է, որ ռազմական գործողությունները շարունակվում են, բայց հակառակորդին չի հաջողվել մեկ սմ առաջ շարժվել։

«Իմ տեղեկությամբ դիրքային կորուստ  չունենք։ Դժբախտաբար ունեցանք զոհեր, մի շարք քաղաքացիական օբյեկտներ են հրթիռակոծվել, բայց մենք  գործ ունենք նենգ անմարդկային թշնամու հետ։ Տղերքը կանգնած են դիրքերում, և սահմանում որևէ նահանջ տեղի չի ունեցել, յուրաքանչյուր սանտիմետրը այդ հատվածում պահպանվում է»,–ասել է Դավիթ  Բաբայանը։

Բաբայանը նշեց նաև, որ եթե լինի այլ տեղեկատվություն ՊՆ-ն կհրապարակի, քանի որ մենք որևէ բան չենք թաքցնում։

Նյութի աղբյուրը՝ armradio

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 171 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *