Ֆեյսբուքում արդեն կարող եք Ձեր բոլոր նկարներն ու վիդեոները պատճենահանել Google Photos-ի մեջ — ARUSHANYAN TV
  • Пн. Ноя 30th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Ֆեյսբուքում արդեն կարող եք Ձեր բոլոր նկարներն ու վիդեոները պատճենահանել Google Photos-ի մեջ

Сен 27, 2020
Ապրիլին Ֆեյսբուք սոցիալական ցանցը ԱՄՆ-ի ու Կանադայի համար ներկայացրեց նոր գործիք, որի միջոցով օգտատերերը կարող են Ֆեյսբուքում տեղադրված իրենց նկարներն ու վիդեոները տեղափոխել Google Photos ծառայություն: Այս գործիքն արդեն հասանելի է սոցցանցի բոլոր օգտատերերի համար: Լուսանկարներն ու վիդեոները տեղափոխելու համար պետք է ընդամենը բացել Ֆեյսբուքի կարգավորումների համապատասխան էջը և ընտրել նկարում ցուցադրված դաշտը:
Կարող եք նաև միանգամից բացել գործիքի էջը: Տեղեկացնեմ, որ անվտանգության համար Ֆեյսբուքը պարտադրում է, որ նորից գրեք գաղտնաբառը: Այնուհետև պետք է գործիքի էջում Ֆեյսբուքը կապեք Google Photos ծառայության հետ:
Նշեմ, որ տեղափոխումը կատարվում է ավտոմատ և հնարավորություն չկա ընտրել կոնկրետ նկարներ կամ վիդեոներ: Հիշեցնեմ նաև, որ հնարավորություն ունեք Ֆեյսբուքում տեղադրված Ձեր բոլոր նկարները, վիդեոները, գրառումները և այլ նյութեր ներբեռնել համակարգչի մեջ:
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 84 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *