«ԱԻՆ-ն ասաց՝ երբ որ բալկոնը կպոկվի, կգանք կբարձրացնենք». Աղբյուր Սերոբի բնակիչների բողոքի ակցիան — ARUSHANYAN TV «ԱԻՆ-ն ասաց՝ երբ որ բալկոնը կպոկվի, կգանք կբարձրացնենք». Աղբյուր Սերոբի բնակիչների բողոքի ակցիան — ARUSHANYAN TV
  • Երք. Մրտ 2nd, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

«ԱԻՆ-ն ասաց՝ երբ որ բալկոնը կպոկվի, կգանք կբարձրացնենք». Աղբյուր Սերոբի բնակիչների բողոքի ակցիան

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները բողոքի հերթական ակցիան են իրականացնում: Նրանց պահանջն է, որ հարևանությամբ կառուցվող շենքի աշխատանքները դադարեցվեն, քանի որ կառուցման աշխատանքների հետևանքով ցնցումներ են լինում, տան պատերին ճաքեր են առաջացել: «Ոնց որ շենքի գլխից հարվածեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը: «ԱԻՆ-ը, որ ճաքերը տեսավ, ասաց՝ երբ որ բալկոնը կպոկվի, կզանգահարեք մեզ, կգանք կբարձրացնենք վերև»,- հավելեց մյուսը: Մեկ ուրիշ բնակիչ էլ բողոքեց ցնցումներից ու փոշուց՝ նշելով, որ բազմիցս նամակներ են գրել քաղաքապետարան:

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 140 - Today Page Visits: 1

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով