«ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա». Բաբկեն Թունյան — ARUSHANYAN TV
  • Пн. Ноя 30th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

«ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա». Բաբկեն Թունյան

Сен 26, 2020

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի բարեկամներ, քանի որ առավոտից արդեն մի քանի զանգ եմ ստացել այս թեմայով, Ֆեյսբուքում էլ հրապարակումներ հանդիպեցին, միանգամից այստեղ էլ ասեմ։
ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում ՉԿԱ։
Նման առաջարկ-տեսակետ հնչեցվել է դեռ օգոստոսի վերջին Ազգային ժողովում, բյուջետային ծրագրերի քննարկման ընթացքում, երբ քննարկվում էր ՊԵԿ-ի բյուջեն։ Ընդ որում, առաջարկը հնչեցվել է հրապարակային, բոլոր խմբակցությունների պատգամավորների և լրագրողների ներկայությամբ։ Այնպես որ, պետք չէ դա ներկայացնել որպես մեծագույն բացահայտում։
Արձագանքելով այդ առաջարկին՝ թե՛ ես, թե՛ Արտակ Մանուկյանը, թե՛ նիստին մասնակցող՝ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների մի շարք պատգամավորներ, ասել ենք, որ դեմ ենք այդ առաջարկին, քանի որ հարկ հավաքելը պետության գործառույթն է, ոչ թե քաղաքացու։ Նաև՝ դրա վարչարարությունն է խնդրահարույց։
Անկախ կոնկրետ գաղափարի կամ առաջարկի նկատմամբ վերաբերմունքից՝ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի տեսակետ հայտնել և նախաձեռնություն ներկայացնել ցանկացած հարցով։ Սակայն որոշումը կայացվում է նախ հանձնաժողովի, հետո՝ ԱԺ լիագումար նիստի ընթացքում քննարկմամբ ու քվեարկությամբ։
Այնպես որ, խնդրում եմ կրքերը արհեստականորեն չթեժացնել և անգամ քննադատելիս չմոռանալ հարգանքի և էթիկայի մասին»։

Հիշեցնենք՝ «Հրապարակ»-ը գրել էր, որ «Քաղպայմանագրի» հերթական նիստի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը հերթական սկանդալային առաջարկն է ներկայացրել կառավարությանը՝ սահմանել տուգանք բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր գնումներ կատարելիս կամ ծառայություններից օգտվելից ՀԴՄ կտրոններ չեն վերցնի։

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 109 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *