Բլոգեր Ալեքսեյ Նավալնին շնորհակալություն է հայտնել Օմսկից ժամանած օդաչուներին և բժիշկներին, որոնք նրան ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում:
Նա երախտագիտություն է հայտնել «անհայտ լավ ընկերներին», այդ թվում՝ օդաչուներին, որոնք արագորեն ռուսներով օդանավը իջեցրել են՝ չնայած օդանավակայանը «ականապատելու» մասին լուրերին:
«Օդանավակայանի եկած բուժաշխատակիցները և նրանց հետևից եկած ռեանիմոբիլն… անմիջապես ասացին. « Սա թունավորում է», և նրանք ինձ տվեցին ատրոպինի չափաբաժին», — գրել է Նավալնին:
Նրա խոսքով՝ օդաչուներն ու առաջին բուժաշխատողներն իրեն լրացուցիչ 15-20 ժամ կյանք են տվել:
«Եթե չլինեին այս տղաները… Շնորհակալություն, անհայտ բարի ընկերներ: Դուք լավ մարդիկ եք», — ընդգծել է բլոգերը:
Օգոստոսի 20-ին օդանավը, որով թռչում էր Նավալնին, շտապ վայրէջք է կատարել Օմսկում: Բլոգերը հոսպիտալացվել է, քանի որ իրեն վատ է զգացել: Ավելի ուշ Նավալնին տեղափոխվել է Բեռլինի Charite կլինիկա:
Նյութի աղբյուրը՝ Slaq.am