«Ես չեմ վախենում մարդկանց արձագանքից». Ադրիանա Գալստյանը` «Կյանքի խոսք»-ի հետեւորդ լինելու մասին — ARUSHANYAN TV
  • Ср. Ноя 25th, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

«Ես չեմ վախենում մարդկանց արձագանքից». Ադրիանա Գալստյանը` «Կյանքի խոսք»-ի հետեւորդ լինելու մասին

Сен 24, 2020

Համացանցում խոսակցություններ են տարածվել այն մասին, որ դերասանուհի Ադրիանա Գալստյանը «Կյանքի խոսք» եկեղեցու հետեւորդ է: Օգտատերերց շատերը նկատել են, որ դերասանուհին իր հրապարակումներում չի թաքցնում այդ փաստը եւ հաճախ հանդես է գալիս քարոզչական տեսանյութերով: Ադրիանան, որը մինչ օրս որեւէ մեկնաբանություն չէր տվել շրջանառվող լուրերի շուրջ, NEWS.am STYLE-ի հետ զրույցում առաջին անգամ անդրադարձել է տվյալ թեմային:

«Այո, ես Հայաստանի «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցու անդամ եմ: Ես չեմ ամաչում Հիսուսի մասին խոսելուց եւ հավատացյալ կոչվելուց: Ես չեմ վախենում մարդկանց արձագանքից եւ վերաբերմունքից, ինձ համար կարեւոր է իմ Աստծո կարծիքն իմ մասին: Իսկ թե ինչպես դա կվերագրեն, նորմալ է` Հիսուսին էլ Նոր Կտակարանում անվանում էին Նազովրեցի աղանդի հետեւորդ, ինչո՞ւ ոչ` մենք. նույնպես, կարող ենք «աղանդի անդամ» դասվել: Պարզապես, ցավում եմ, երբ մարդիկ հավատացյալ լինելը վերագրում են կրոնական եւ ծայրահեղական միտումների: Հավատացյալ` նշանակում է ապրել Քրիստոսով եւ նրա սերը ցույց տալ աշխարհին»,-նշել է դերասանուհին:

Նյութի աղբյուրը՝ Slaq.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 201 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *