Շվեյցարիայում 14 դեռահասների հիվանդանոց են տեղափոխել, որոնք տուժել են կայծակի հարվածից, որը տեղի է ունեցել ֆուտբոլի դաշտում խաղի ժամանակ: Այդ մասին հայտնել է Սանկտ-Գալլենի կանտոնի ոստիկանությունը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Ներկայում հայտնի տեղեկատվության համաձայն՝ կայծակը հարվածել է լապտերասյանը: Լիցքն անցել է հողին և տարածվել դաշտում»,- հաղորդել է ոստիկանությունը:
Միջադեպի արդյունքում հիվանդանոց են տեղափոխել երկու թիմերից 14 դեռահասների՝ 15-16 տարեկան բոլոր տուժածներին:
Նրանցից մեկին հիվանդանոց են տարել ուղղաթիռով: Դատախազությունը և ոստիկանությունը սկսել է պարզել միջադեպի հանգամանքները։
Նյութի աղբյուրը՝ 1in.am
Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 159 - Today Page Visits: 1