Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ — ARUSHANYAN TV
  • Чт. Янв 21st, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Թումանյան հրապարակի թիվ 5 հասցեում գտնվող ձկան խանութում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել են նաեւ փորձաքրեագատիական վարչության փորձաքրեագետները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետեւանքով վնասվել է ձկան խանութի դիմային ապակին, ինչպես նաեւ խանութի ներսը՝ գույքի հետ միասին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել խանութի տարածք նետված ձայնային նռնակի պայթյունից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Արմիե Դանիելյանի


Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 250 - Today Page Visits: 2

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *