Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը բախվել է թռչունների հետ — ARUSHANYAN TV
  • Сб. Янв 16th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը բախվել է թռչունների հետ

Ռուսական «Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռը, որը Եկատերինբուրգից ուղևորվելիս է եղել Մոսկվա, 100 մետր բարձրության վրա գտնվելիս թռչունների է բախվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Ուրալի տրանսպորտային հարցերով դատախազությունը:

«Սեպտեմբերի 22-ին 100 մետր բարձրությամբ գտնվելիս Եկատերինբուրգ-Մոսկվա չվերթն իրականացնող «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավը բախվել է թռչունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալներով՝ օդանավում գտնվել է 69 ուղևոր և անձնակազմի 5 անդամ: Օդանավի հրամանատարը որոշում է կայացրել շարունակել երթուղին դեպի ժամանման վայր՝ «Շերեմետևո» օդանավակայան:

Նյութի աղբյուրը՝ Slaq.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 200 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *