Հանրապետության հրապարակում նստացույց և հացադուլ են հայտարարել ՌԴ մեկնել ցանկացող մի քանի տասնյակ քաղաքացիներ. ժամանել է 1-03 շտապօգնության բժիշկների խումբը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ — ARUSHANYAN TV
  • Вс. Янв 17th, 2021

ARUSHANYAN TV

MEDIA | NEWS | BLOG | TV |

Հանրապետության հրապարակում նստացույց և հացադուլ են հայտարարել ՌԴ մեկնել ցանկացող մի քանի տասնյակ քաղաքացիներ. ժամանել է 1-03 շտապօգնության բժիշկների խումբը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց, նստացույց և հացադուլ են հայտարարել Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող մոտ 30 քաղաքացի, ովքեր պահանջում են Նիկոլ Փաշինյանից, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկի ճանապարհը բացելու ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նստացույցի մասնակիցները նշում էին, որ բազմիցս դիմել են կառավարության անդամներին և չեն ստացել ոչ մի արձագանք, այդ իսկ պատճառով նրանք նստացույց և հացադուլ են հայտարարել:

Քաղաքացիներից մեկը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում մեծ դժգոհություն հայտնեց, որ 8 տարի է, բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում, երեխան 1-ից 8-րդ դասարան հաճախել է ռուսական դպրոց, իսկ պարետը խորհուրդ է տվել որ՝ թող գա, էստեղ սովորի:

«Ինչպե՞ս կարող է ռուսական կրթություն ստացած երեխան սովորի հայկական դպրոցում»:

Նա նշեց նաև, որ կինը և տղան գտնվում են Ռուսաստանի Դաշտնությունում, իսկ ինքը և դուստրը եկել էին հուղարկավորման և մնացել են Հայաստանի Հանրապետությունում:

Հացադուլի մասնակիցները նշեցին նաև, որ չունեն համապատասխան բնակվելու վայր, քանի որ հարազատները սոցիալական ծանր պայմաններում են բնակվում, և որ չունեն աշխատանք և մնացել են անօթևանի կարգավիճակում:

Նրանք նշում էին նաև, որ բոլոր պետությունները բացել են իրենց օդային ճանապարհները, իսկ Հայաստանում միայն լուրեր են պտտվում, որ 60-70 հազար ՌԴ ռուբլով կարող են մեկնել:

«Մենք չունենք այդ գումարը»,- ասում էին նստացույցի մասնակիցները, որոնցից մեկի առողջական վիճակը վատացավ, իսկ օպերատիվորեն ժամանած շտապօգնության հերթապահ խմբի բժիշկները ցուցաբերեցին առաջին բուժօգնությունը, սակայն նա հրաժարվեց հիվանդանոց տեղափոխվել:

Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի

Ֆոտոռեպորտաժ

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 240 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *