Նավալնին Ռուսաստանին մեղադրում է իր գործով կարևոր ապացույցները պահելու մեջ — ARUSHANYAN TV
  • Пн. Ноя 23rd, 2020

ARUSHANYAN TV

НОВОСТИ | БЛОГ | ТВ

Նավալնին Ռուսաստանին մեղադրում է իր գործով կարևոր ապացույցները պահելու մեջ

Сен 23, 2020

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին պահանջել է Ռուսաստանի իշխանություններից վերադարձնել իր հագած հագուստը, երբ անցյալ ամիս առողջական վիճակի կտրուկ վատթարացումից հետո տեղափոխվել էր հիվանդանոց, և մեղադրել է Մոսկվային իր գործով կարևոր ապացույցները գաղտնի պահելու մեջ, գրում է Ամերիկայի Ձայնը:

Նա ասել է, որ հագուստները վերցրել են իրենից Գերմանիա տեղափոխվելուց առաջ:

Գերմանական երեք երկրամասերում իրականացված լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ Նավալնին թունավորվել է նովիչոկ տեսակի թույնով, ինչի վերաբերյալ Արևմուտքը Ռուսաստանից բացատրություն էր պահանջում:

Մոսկվան պնդում է, որ դեռ հանցագործության ապացույցներ չի տեսել և հրաժարվում է հետաքննություն սկսել: Փոխարենը սկսել է նախաքննություն: Կրեմլը հերքել է Նավալնիի հիվանդության հետ իր հնարավոր կապը:

«Մինչ Գերմանիա տեղափոխելու թույլտվություն տալը, նրանք հանեցին իմ բոլոր հագուստները և ինձ ամբողջովին մերկ ուղարկեցին», — գրել է Նավալնին իր կայքում: «Հաշվի առնելով, որ Novichok-ը հայտնաբերվել է իմ մարմնի վրա, իմ հագուստը շատ կարևոր իրեղեն ապացույց է: Ես պահանջում եմ, որ հագուստս զգուշորեն փաթեթավորեն պոլիէթիլենային տոպրակի մեջ և վերադարձնեն ինձ»,- գրել է նա:

Նավալնին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել նաև իր կնոջ՝ Յուլիայի հետ:

Նյութի աղբյուրը՝ Shamshyan.am

Թողնել մեկնաբանություն
Total Page Visits: 91 - Today Page Visits: 1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *